«Ռեալում» փակված են համարում Վինիսիուս Ջունիորի պահվածքի վերաբերյալ թեման։
Հիշեցնենք, որ բրազիլացին բավական բուռն կերպով իր դժգոհությունն էր արտահայտել «Էլ Կլասիկոյում» փոխարինվելու ժամանակ։ Ավելի վաղ նա ներողություն էր խնդրել խաղընկերներից, սակայն մարզչի անունը չէր շեշտել։
COPE-ի տեղեկություններով, Վինին անձամբ է զրուցել Խաբի Ալոնսոյի հետ թիմի հետ զրույցից անմիջապես հետ։ Ակումբի մարզչական անձնակազմն ընդունել է ներողությունը։ Թիմում թեման փակ են համարում։
Նշվում է, որ «Ռեալի» ֆուտբոլիստները գտնում են, որ իրենք ավելի քիչ են այդ ամենին ուշադրություն դարձնում, քան մամուլը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն