Հոդվածներ

Marca. Արբելոան կդառնա Կարլո Անչելոտիի օգնականը
02.06.2021
2207 0

«Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան կընգրկվի Կարլո Անչելոտիի մարզչական շտաբում:

Ինչպես հաղորդում է Marca-ն, Արբելոան կդառնա իտալացի մասնագետի օգնականը: Այս ամենն առանց տարաձայնությունների համաձայնեցվել է ակումբի ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ մինչ այս Արբելոան աշխատել էր «Ռեալի» Մ14 տարիքային խմբի հետ. իսպանացու թիմին հաջողվել էր նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված