• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Գրանադա» - «Ռեալ»՝ 1-4. Խոշոր հաշվով հաղթանակ արտագնա խաղում (տեսանյութ)

Հոդվածներ

«Գրանադա» - «Ռեալ»՝ 1-4. Խոշոր հաշվով հաղթանակ արտագնա խաղում (տեսանյութ)
13.05.2021
2512 0

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Գրանադային»: 

«Արքայական ակումբը» հաղթանակ տոնեց խոշոր հաշվով՝ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր վաստակած միավորների քանակը հասցնելով 78-ի, որով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է:

«Ռեալը» 2 միավոր է զիջում «Ատլետիկոյին», նույնքան միավոր գերազանցում է «Բարսելոնային», որը 3-րդն է մրցաշարային աղյուսակում:

Մայիսի 16-ին «Արքայական ակումբը» 37-րդ տուրում կհյուրընկալվի «Ատլետիկին»: 

«Գրանադա» 1-4 «Ռեալ Մադրիդ»

Գոլերը՝ 0-1՝ Մոդրիչ 17՛, 0-2՝ Ռոդրիգո 45+1՛, 1-2՝ Մոլինա 71՛, 1-3՝ Օդրիոսոլա 75՛, 1-4՝ Բենզեմա 76՛

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Robbie Raul, Realmadrid.am


Ամենակարդացված