Հոդվածներ

Ռայոլան խոսել է Հալանդի ապագայի մասին
01.05.2021
1998 0

Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան խոսել է ֆուտբոլիստի ապագայի և «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետաքրքրվածության մասին։ 

Չեմ ուսումնասիրել «Ռեալի» ֆինանսական իրավիճակը, բայց կարծում եմ, որ նրանք կարող են իրենց թույլ տալ իրականացնել Հալանդի տրանսֆերը։ «Ռեալը» ունի գումար, և ես կարծում եմ, ցանկացած թիմ կարող է իրեն նման գործարք թույլ տալ։ 

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», նրանց դեպքում մի փոքր ավելի դժվար է, բայց ոչ անհնար։ Ամեն բան կախված է ակումբների ղեկավարներից։ Գնացքը ժամանում է, և դու կամ նստում ես, կամ՝ ոչ։ 

Կարծես թե գալիք ամռանը «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը Մբապեն է։ Ֆուտբոլիստները չեն կարող կախված լինել մեկը մյուսից, և ցանկացած պահի դու կարող ես հայտնվել այլ ակումբում». նշել է Ռայոլան։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված