Ռոդրիգոյի և «Արսենալի» միջև սկսվել են նոր բանակցություններ, սակայն դրանք բարդ են ընթանում:
Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
Ամենամեծ խնդիրը բրազիլացու աշխատավարձի պահանջներն են, որոնք, ըստ հաղորդումների, կազմում են տարեկան 10 միլիոն եվրո՝ առանց հարկերի:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում անցկացրած 50 խաղում խփել է 13 գոլ ու կատարել 10 ասիստ:
Fanat, Realmadrid.am