• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Կլասիկոներում» խփած գոլերի քանակով Բենզեման հավասարվեց Ուգո Սանչեսին

Հոդվածներ

«Կլասիկոներում» խփած գոլերի քանակով Բենզեման հավասարվեց Ուգո Սանչեսին
11.04.2021
1942 0

Լա Լիգայի 30-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեալ Մադրիդ» 2-1 «Բարսելոնա» հանդիպման հերոսներից մեկը Կարիմ Բենզեման էր, ով անչափ գեղեցիկ գոլով առաջ մղեց «Սերուցքայիններին» հանդիպման սկզբնամասում։ 

13-րդ րոպեին նա կրնկի հարվածով եզրափակեց Լուկաս Վասկեսի՝ եզրից կատարած փոխանցումը։ 

Դա Բենզեմայի 10-րդ գոլն էր «Կլասիկոների» ժամանակ։ Այդ ցուցանիշով ֆրանսիացի հարձակվողը հավասարվեց Ուգո Սանչեսին։ Նրան այդ ցուցանիշով գերազանցում են միայն Դի Ստեֆանոն և Ռոնալդուն, ովքեր 18-ական գոլի հեղինակ են դարձել։ 

Ընթացիկ մրցաշրջանում Կարիմը դարձել է 19 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված