Հոդվածներ

Սալահ. «Հավատում եմ, որ կարող ենք հաղթել «Ռեալին» եզրափակչում»
08.05.2022
1561 0

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հավատում է, որ իր թիմը ՉԼ-ի եզրափակչում կարող է առավելության հասնել «Ռեալի» նկատմամբ։ 

«Ես արդեն ասել եմ, որ ցանկություն ունեի եզրափակչում հանդիպել «Ռեալին»։ Նախորդ անգամ մենք պարտվեցինք նրանց, և այժմ հիանալի շանս է վրեժ լուծելու։

Սա եզարփակիչ է։ Հաղթելու ցանկություն ունեն երկու թիմերն էլ, և ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե որ թիմն է ավելի շատ ցանկանում դա։

Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել։ Եկեք ուղղակի վայելենք ֆուտբոլը». նշել է Սալահը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված