Հոդվածներ

«ՊՍԺ»-ն հետաքրքրված է Վինիսիուսի ծառայություններով
04.04.2021
1767 0

Իսպանական Marca-ի փոխանցմամբ, «ՊՍԺ»-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ջունիորի ծառայություններով։ 

Ֆրանսիական ակումբը արդեն մի քանի անգամ հետաքրքրվածություն է ցուցաբերել Վինիսիուսի նկատմամբ։ 

Միևնույն ժամանակ «Արքայական» ակումբում գոհ են բրազիլացու վերջին մի քանի ելույթներից, և եթե նախկինում պատրաստ էին վաճառել նրա տրանսֆերային իրավունքները, ապա ներկա պահին նման մտադրություն չունեն։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը անցկացրած 26 խաղերում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված