• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բետիսի» դեմ խաղի ընթացքում Մարսելոն դժգոհել է «Ռեալի» ղեկավարությունից

Հոդվածներ

«Բետիսի» դեմ խաղի ընթացքում Մարսելոն դժգոհել է «Ռեալի» ղեկավարությունից
27.05.2022
2385 0

Movistar-ի փոխանցմամբ, «Բետիսի» դեմ խաղի ընթացքում Մարսելոն Լուկաս Վասկեսի հետ զրուցելու ընթացքում դժգոհել է «Ռեալի» ղեկավարությունից։

«Նրանք չեն ցանկանում նոր պայմանագիր կնքել ինձ հետ». ասել է «Ռեալի» ավագը։

Բրազիլացին արդեն իսկ հայտարարել է, որ ցանկանում է մնալ «Արքայական» ակումբում, սակայն «Սերուցքայինները» կարծես թե մտադիր չեն նրան թիմում պահել։ 

Մարսելոն «Ռեալի» կազմում անցկացրած խաղերի քանակով (545 խաղ) երկրորդն է օտարերկրացի ֆուտբոլիստների թվում։ Այս ցուցանիշով նա զիջում է միայն Կարիմ Բենզեմային (603 խաղ)։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված