• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Օդրիոսոլան վերադարձել է ընդհանուր խումբ. Կրոսն ու Վալվերդեն մարզվել են անհատական ծրագրով

Հոդվածներ

Օդրիոսոլան վերադարձել է ընդհանուր խումբ. Կրոսն ու Վալվերդեն մարզվել են անհատական ծրագրով
31.03.2021
1528 0

Շաբաթ օրը Մադրիդի «Ռեալը» «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում հյուրընկալելու է «Էյբարին»։ «Սերուցքայինները» արդեն սկսել են նախապատրաստվել այդ խաղին և այսօր հերթական մարզումն են անցկացրել։ 

Մարզումը սկսվել է առանց գնդակի վարժություններով, որից հետո շեշտը դրվել է գնդակի վարման վրա։ 

Մարզման ընթացքում փոքր խաղադաշտում խաղեր են անցկացվել, իսկ ավարտին եղել են դարպասին հարվածներ։ 

Ալվարո Օդրիոսոլան, ով երեք շաբաթ բաց էր թողել վնասվածքի պատճառով, այսօր լիարժեք մարզում է անցկացրել, իսկ Թոնի Կրոսը և Ֆեդե Վալվերդեն մարզվել են անհատական ծրագրով։ 

Մարիանո Դիասը և Դանի Կարվախալը ևս մարզվել են ընդհանուր խմբից դուրս, իսկ Էդեն Ազարը շարունակում է վերականգնողական գործընթացը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված