Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է արգենտիանցի հարձակվողի ծառայություններով
26.11.2023
2141 0

TMW-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» Վինիսիուսի վնասվածքից հետո լրջորեն սկսել է մտածել ձմռանը նոր հարձակվող ձեռք բերելու մասին։ Այս ամենի ներքո տեղեկություններ են պտտվում, որ «Սերուցքայիններին» հետաքրքիր է Մաուրո Իկարդին։

Արգենտիանցի հարձակվողը, որ ամռանը «ՊՍԺ»-ից տեղափոխվեց «Գալաթասարայ», այն թեկնածուների թվում է, որոնց «Ռեալը» դիտարկում է որպես նոր ձեռքբերում։ 

Հավանաբար բանակցությունները ընթանալու են վարձավճարային հիմունքներով նրան թիմ հրավիրելու համար, սակայն կարող է ներառվել նաև հեռագայում ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու իրավունքի կետը։

Մաուրոն իր ակումբի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 15 գոլի հեղինակ։ Հիշեցնենք, որ Իկարդին ժամանակին հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայի» կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված