Հոդվածներ

Բելինգեմը մոտ է «Ռեալ» տեղափոխությանը
26.05.2023
1698 0

Ջուդ Բելինգեմը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը։ Նշվում է, որ «Արքայական» ակումբը 100 մլն եվրո ու բոնուսներ կվճարի անգլիացու տրանսֆերի դիմաց։ 

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, թիմերի միջև բանակցությունները գտնվում են ավարտական փուլում։ 

Ըստ Ռոմանոյի, կողմերը որոշել են սպասել մինչև Բունդեսլիգայում կավարտվեն հանդիպումները, քանի որ «Բորուսիան» այժմ պայքարում է առաջնությունում չեմպիոնության համար։ 

Նշվում է նաև, որ գործարքում «Ռեալի» որևէ ֆուտբոլիստ չի ներառվելու։ 

«Սերուցքայինները» դեռ ապրիլին էին համաձայնեցրել պայմանագիրը Բելինգեմի հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված