• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. «Ռեալը» եվրոպական գրանդին թույլ չի տալիս անգամ բանակցություններ սկսել

Հոդվածներ

Marca. «Ռեալը» եվրոպական գրանդին թույլ չի տալիս անգամ բանակցություններ սկսել
14.03.2021
3038 0

«Բավարիան» շարունակում է հետաքրքրվել «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեի ծառայություններով, տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, գերմանական ակումբը փորձում է բանակցություններ սկսել «սերուցքայինների» հետ: Չնայած ֆինանսական ճգնաժամին՝ Մադրիդում նույնիսկ չեն ցականում դիտարկել մյունխենյան կողմի առաջարկը՝ Վալվերդեին համարելով ակումբի ապագաներից մեկը:

Transfermarkt-ը երիտասարդ խաղացողի տեղափոխությունը գնահատում է 73 մլն եվրո:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը մոտ ամիս բաց թողեց մկանային վնասվածքի պատճառով:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված