Հոդվածներ

Տեո Էրնանդեսը բացառել է Մադրիդի «Ռեալ» վերադարձը
15.12.2020
1953 0

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Տեո Էրնանդեսը բավական հաջող մրցաշրջան է անցկացնում իտալական «Միլանի» կազմում։ 

Ֆուտբոլիստը չի պլանավորում հեռանալ ներկայից ակումբից։ 

«Չեմ կարծում, որ մի օր կվերադառնամ Մադրիդի։ Եթե ես որոշեի, ապա ողջ կարիերաս կանցկացնեի «Միլանում»։ Այժմ ես անկացնում եմ կարիերայիս լավագույն տարիները և անչափ երջանիկ եմ այստեղ». ասել է Տեոն։ 

«Ռեալը» Տեոյին ձեռք էր բերել «Ատլետիկոյից» 24 մլն եվրոյի դիմաց։ Սակայն ֆուտբոլիստը չէր մտնում Զիդանի պլաններում, և «Սերուցքայինները» վաճառեցին նրա տրանսֆերային իրավունքները 20 մլն եվրոյի դիմաց։ Այդ պահից ի վեր ֆրանսիացի ֆուտբոլիստը բավական հաջող է հանդես գալիս իտալական ակումբում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված