Հոդվածներ

Իկեր Կասիլիասը խոսել է այսօր կայանալիք մադրիդյան դերբիի մասին
07.03.2021
1716 0

Իկեր Կասիլիասը խոսել է այսօր կայանալիք մադրիդյան դերբիի մասինև գովեստի խոսքեր հնչեցրել Դիեգո Սիմեոնեյի ու նրա թիմի հասցեին։

«Հուսով եմ լավ հանդիպում կստացվի։ Միշտ էլ հետաքրքիր է, երբ միմյանց դեմ խաղում են «Ռեալը» և «Ատլետիկոն»։ 

«Ատլետիկոն» լավ մրցաշրջան է անցկացնում, և ես հուսով եմ, որ «Ռեալը» կկարողանա հաղթանակի հասնել ու կրճատել միավորների տարբերությունը։ 

Լա Լիգայի տիտղոսի համար պայքարելու համար այս խաղում մենք պետք է ամեն գնով հաղթանակի հասնենք». ասել է Կասիլիասը։

Ներկա պահին «Ատլետիկոն» 5 միավորի առավելությունի ունի «Ռեալի» նկատմամբ, սակայն միևնույն ժամանակ մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել, ուստի «Ռեալի» համար այս դերբիում հաղթելը անչափ կարևոր է։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված