Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է «Ռեալի» լավագույն խաղացող նոյեմբեր ամսին՝ ըստ Mahou ամսագրի վարկածի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։
Երկրպագուների քվեարկության արդյունքում 26-ամյա ռմբարկուն առաջ է անցել Տիբո Կուրտուայից, Էդեր Միլիտաոյից, Վինիսիուս Ջունիորից և Արդա Գյուլերից։ Ֆուտբոլիստը մրցանակն արդեն երրորդ անգամ է ստանում այս մրցաշրջանում․ նա լավագույն խաղացող էր ճանաչվել նաև օգոստոսին և սեպտեմբերին։
Նոյեմբերին Մբապեն խփել է յոթ գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում վեց խաղերում բոլոր մրցաշարերում։ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի «Օլիմպիակոսի» (4:3) դեմ խաղում ֆրանսիացին դարձել էր պոկերի հեղինակ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն