Հոդվածներ

«Ռեալը» որոշում է կայացրել Ռոդրիի տրանսֆերի վերաբերյալ
06.12.2025
279 0

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին այլևս չի համարվում Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային թիրախը։ «Արքայական ակումբը»  հրաժարվել է 29-ամյա իսպանացու ձեռքբերման գաղափարից։ Այս մասին հայտնել է El Nacional-ը։

Մադրիդյան գրանդի որոշումը պայմանավորված է մի քանի կարևոր գործոններով։ Հիմնական պատճառներից են խաղացողի բարձր տրանսֆերային արժեքը, տարիքը և առողջական հաճախակի խնդիրները։ Նշվում է, որ իսպանացի կիսապաշտպանն դեռևս չի կարողացել լիովին վերականգնվել և հավաքել օպտիմալ մարզավիճակ ծնկի խաչաձեւ կապանի պատռվածքից հետո։ Այդ ծանր վնասվածքը նա ստացել էր անցած տարվա սեպտեմբերին, և դրա հետևանքները մինչ այժմ ազդում են նրա ելույթների կայունության վրա։

Ռոդրիին փոխարինելու համար «Ռեալն» իր ուշադրությունը կենտրոնացրել է երկու այլ թեկնածուի վրա՝ նրանց տրանսֆերները համարելով ավելի հեռանկարային։ Մադրիդյան ակումբի հետաքրքրությունների շրջանակում են «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստ Ադամ Ուորթոնը և  «ԱԶ Ալկմարի» խաղացող Կես Սմիթը։ «Արքայական ակումբի»  ղեկավարությունը այս երիտասարդ ֆուտբոլիստների մեջ տեսնում է երկարաժամկետ հեռանկարում թիմն ուժեղացնելու հնարավորություն։

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված