Հոդվածներ

Կրոս. «Մտադիր եմ կարիերաս ավարտել «Ռեալում»
07.03.2021
1319 0

Marca-ի հետ զրույց ընթացքում Թոնի Կրոսը խոսել է «Ռեալի» պատմության մեջ ամենաշատ հանդիպումների մասնակցելու և իր հետագա անելիքների մասին։ 

«Իհարկե, աներևակայելի զգացողություն է, երբ դու «Ռեալում» հասնում ես նման արդյունքի։ Այստեղ խաղացել են գերմանացի այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Գյունտեր Նետցերը, Բերնդ Շուստերը և Շտիլիկեն։ 

Այս ցուցանիշով Շտիլիկեին գերազանցելը ինձ ավելի երջանիկ է դարձնում։ Դա յուրահատուկ ռեկորդ է, և ես երջանիկ եմ, որ կարողացել եմ հասնել նման արդյունքի։

Ինչ վերաբերում է հետագա անելիքներիս, նշել եմ նաև նախկինում, որ մտադիր եմ ավարտել կարիերաս «Ռեալում»։  Ամեն բան կանեմ դրա համար». ասել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված