Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Օդրիոսոլա
01.09.2023
2706 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան կարիերան կշարունակի «Ռեալ Սոսյեդադում»: 

Իսպանացին Սան Սեբաստյանը ներկայացնող ակումբի հետ կնքել է պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:

«Արքայական ակումբը» շնորհակալություն է հայտնել 27-ամյա ֆուտբոլիստին ու հաջողություն մաղթել նրան հետագա կարիերայում: 

Ալվարոն «Ռեալի» ֆուտբոլիստ էր 2018 թվականից, ակումբի հետ նվաճել է 6 տիտղոս:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված