• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լրագրող Ալվարո Բենիտոն կարծում է, որ մադրիդյան դերբիում Իսկոն պետք է լինի մեկնարկային կազմում

Հոդվածներ

Լրագրող Ալվարո Բենիտոն կարծում է, որ մադրիդյան դերբիում Իսկոն պետք է լինի մեկնարկային կազմում
06.03.2021
1489 0

El Larguero-ի հետ զրույցի ընթացքում լրագրող Ալվարո Բենիտոն նշել է, թե ինչու պետք է Իսկոն «Ատլետիկոյի» դեմ խաղում լինի «Ռեալի» մեկնարկային կազմում։ 

«Վերջին մի քանի խաղերի ընթացքում հստակ երևում է, որ «Ռեալի» ֆուտբոլիստները շատ լավ են վերահսկում գնդակը ու հաջող դիրքային գրոհներ են կառուցում։ 

«Ատլետիկոյի» դեմ խաղը անչափ կարևոր է «Ռեալի» համար։ Նրանք պետք է խաղան հաղթանակի համար։ Առջևում դեռ շատ միավորներ կան, սակայն այս խաղը կարող է որոշիչ լինել։ 

Ներկա պահին իսկոն բավական լավ է իրեն դրսևորում։ Միայն այն, որ նրա շնորհիվ «Ռեալը» էլ ավելի շատ է վերահսկում գնդակը, արդեն իսկ մեծ առավելություն է։ Կարծում եմ «Ատլետիկոյի» դեմ խաղին նա պետք  է լինի մեկնարկային կազմում». ասել է Բենիտոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված