• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վիճակագրական տվյալներ՝ «Ունիոն Բեռլին» - «Ռեալ Մադրիդ» խաղից հետո

Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ունիոն Բեռլին» - «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
13.12.2023
1159 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթանակ տոնեց «Ունիոն Բեռլինի» նկատմամբ:

«Ռեալ Մադրիդը» 3-րդ անգամ պատմության մեջ ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց խմբային փուլում տոնելով 6 հաղթանակ:

Սեբալյոսն առաջին գոլը խփեց Չեմպիոնների լիգայում:

Խոսելուն «Ռեալի» ամենատարեց ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայում առաջին անգամ դուբլի հեղինակ է դառնում:

Խոսելուն 10-րդ գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում:

«Ռեալ Մադրիդը» 483 փոխանցում կատարեց առաջին կեսում, ինչը մրցաշարում նրա լավագույն ցուցանիշն է 2004-ից ի վեր:

Մոդրիչը «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է 2014-ից ի վեր, որը ՉԼ-ի խաղում չի իրացնում 11-մետրանոցը:

«Ռեալ Մադրիդը» բոլոր մրցաշարերում չի իրացրել վերջին երեք 11-մետրանոցները: Սա թիմի վատագույն ցուցանիշն է 2014-ից ի վեր:


Ամենակարդացված