Transfermarkt-ը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք կիսապաշտպանների ցանկը՝ այսօրվա դրությամբ։
Աղբյուրի վարկածով՝ ժամանակակից ֆուտբոլում ամենաթանկարժեք կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի ազգային հավաքականի խաղացող Ջուդ Բելինգեմն է։ «Սերուցքայինների» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 160 միլիոն եվրո։
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում տեղ է գտել «Բարսելոնայի» 23-ամյա կիսապաշտպան Պեդրին, որի արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիայի» 22-ամյա ֆուտբոլիստ Ջամալ Մուսիալան՝ 130 միլիոն եվրո։
Վարկանիշի հաջորդ հորիզոնականներում ընդգրկված են ևս երեք ֆուտբոլիստներ՝ 120 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով. Քոուլ Փալմեր («Չելսի»), Դեկլան Ռայս («Արսենալ») և Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ» Մադրիդ)։
Fanat, Realmadrid.am
Հայերեն