Հոդվածներ

«Լիլը» աստղաբաշխական գումար է պահանջում «Ռեալից»
09.03.2024
1853 0

«Ռեալ Մադրիդը» ֆրանսիացի պաշտպան Լենի Յորոյին համարում է ամռան գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։

«Սերուցքայինների» ղեկավարությունն արդեն մի քանի ռազմավարական քայլ ձեռնարկել է 18–ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար և այս պահին ամեն ինչ ճիշտ ուղու վրա է։

Այնուամենայնիվ, «Լիլը» չի շտապում վաճառել իր պաշտպանին և նրա տրանսֆերային իրավունքը գնահատում է 100 միլիոն եվրո։ Այս գումարը դժգոհություն է առաջացրել մադրիդցիների մոտ և անհրաժեշտության դեպքում նրանք կսպասեն մինչև 2025 թվականը՝ ազատ գործակալի կարգավիճակով նրան հրավիրելու համար։

Պաշտպանի տրանսֆերին հավակնում է նաև ՊՍԺ–ն, սակայն «Լիլը» չի ցանկանում իր սանին վաճառել Լիգա 1–ի մրցակցի։ Բացի այդ, ֆրանսիացու համար առաջնայինը «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունն է։


Ամենակարդացված