Հոդվածներ

Score 90. Աշխարհի լավագույն դարպասապահների թոփ-5-ը
01.01.2026
171 0

Score 90 վիճակագրական պորտալը X սոցիալական ցանցում ներկայացրել է աշխարհի 2025 թվականի լավագույն դարպասապահների՝ իր վարկածով թոփ-5-ը։

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը ավելի վաղ France Football-ի վարկածով ճանաչվել էր տարվա լավագույն դարպասապահ, զբաղեցրել է երկրորդ տեղը։

Առաջին հորիզոնականում, ըստ Score 90-ի, հայտնվել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։ Լավագույն եռյակը համալրել է նաև Լոնդոնի «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան։

2025 թվականի լավագույն դարպասապահների թոփ-5-ը՝ ըստ Score 90-ի.

Տիբո Կուրտուա («Ռեալ» Մադրիդ)

Ջանլուիջի Դոնարումա («Մանչեսթեր Սիթի»)

Դավիդ Ռայա («Արսենալ» Լոնդոն)

Ալիսոն («Լիվերպուլ»)

Ժոան Գարսիա («Բարսելոնա»)

Fanat, Realmadrid.am