Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դին Հաուսենը խնդիրների է բախվում՝ կապված հոգնածության և երկրպագուների ճնշման հետ։ Ինչպես հայտնում է The Athletic-ը, 20-ամյա ֆուտբոլիստը դարձել է մադրիդյան ակումբի այն խաղացողներից մեկը, որոնք ամենաշատն են տուժել հանգստի պակասից, հայտնում է The Athletic-ը
«Սևիլյայի» դեմ խաղում (2:0) «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում Հաուսենին սուլել են երկրպագուները։ Հանդիպման ընթացքում պաշտպանը մի քանի անգամ կորցրել է կենտրոնացումը, ինչը գրեթե հանգեցրել է մրցակցի գոլին։
«Բորնմութից» 50 մլն եվրոյով տեղափոխվելուց հետո նրան դեռ չի հաջողվել ցուցադրել այն կայուն խաղը, որն իրենից սպասում էին։ Բացի այդ, նա բախվել է երեք մկանային վնասվածքների, ինչը էլ ավելի է բարդացրել վիճակը։
Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ երկրպագուները կարող են լիովին չգիտակցել նրա հոգնածության մակարդակը, քանի որ 2025 թվականին արդեն անցկացրել է 50 հանդիպում՝ ակումբի և Իսպանիայի հավաքականի կազմում։ Խաղացողի շրջապատը կարծում է, որ նրան անհրաժեշտ է ժամանակ՝ ֆիզիկական վիճակը վերականգնելու և հոգեպես վերալիցքավորվելու համար։
Fanat, Realmadrid.am
Հայերեն