Հոդվածներ

«Ռեալը» շարունակում է նախապատրաստվել «Չելսիի» դեմ հանդիպմանը
11.04.2022
1726 0

Կիրակի օրը «Վալդեբեբասում» Կարլո Անչելոտիի սաները սկսել են նախապատրաստվել ՉԼ-ի 1/4 եզրափակչի շրջանակում կայանալիք «Չելսիի» դեմ պատասխան հանդիպմանը։ 

Այն ֆուտբոլիստները, ովքեր «Խետաֆեի» դեմ խաղում տեղ էին գտել մեկնարկային կազմում, վերականգնողական մարզում են անցկացրել։ Էդեն Ազարը մարզվել է մարզասրահում, իսկ Ֆերլան Մենդին և Լուկա Յովիչը անհատական մարզում են անցկացրել խոտածածկի վրա։ 

Մնացած ֆուտբոլիստները մարզումը սկսել են մարզասրահում, որից հետո եղել են մկանները ամրացնող վարժություններ։ Մարզման երկրորդ հատվածում թիմը աշխատել է պրեսինգի և գնդակի վերահսկման վրա, իսկ վերջում՝ եղել են միմյանց միջև խաղեր փոքր խաղադաշտերում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված