ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը իր պաշտոնական կայքում հրապարակել է 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո թարմացված ակումբային վարկանիշը։
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը Երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»։
Եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը՝ ՊՍԺ-ն, հայտնվել է լավագույն հնգյակում։
Եզրափակչի մասնակից «Ինտերը» իններորդ հորիզոնականից բարձրացել է վեցերորդ տեղ։
ՈՒԵՖԱ-ի թարմացված ակումբային վարկանիշի լավագույն տասնյակը.
«Ռեալ» (Իսպանիա)․ 143 500 միավոր
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)․ 137 750
«Բավարիա» (Գերմանիա)․ 135 250
«Լիվերպուլ» (Անգլիա)․ 125 500
ՊՍԺ (Ֆրանսիա)․ 118 500
«Ինտեր» (Իտալիա)․ 116 250
«Չելսի» (Անգլիա)․ 109 000
Դորտմունդի «Բորուսիա» (Գերմանիա)․ 106 750
«Ռոմա» (Իտալիա)․ 104 500
«Բարսելոնա» (Իսպանիա)․ 103 250