• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» մի քանի առանցքային ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել «Էսպանյոլի» դեմ հանդիպումը

Հոդվածներ

«Ռեալի» մի քանի առանցքային ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել «Էսպանյոլի» դեմ հանդիպումը
28.04.2022
2753 0

«Ռեալի» մի քանի առանցքային ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել առաջիկա հանգստյան օրերին կայանալիք «Էսպանյոլի» դեմ հանդիպումը։ 

Marca-ի փոխանցմամբ, Կարլո Անչելոտին ցանկանում է խնայել իր առաջատարներին «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղից առաջ։ 

Այսպիսով, «Էսպանյոլի» դեմ խաղը կարող են բաց թողնել Կարիմ Բենզեման, Դավիդ Ալաբան, Լուկա Մոդրիչը, Դանի Կարվախալը, Ֆերլան Մենդին և Տիբո Կուրտուան։ 

Հիշեցնենք, որ «Ռեալին» բավարար է «Էսպանյոլի» դեմ խաղում մեկ միավոր վաստակել՝ Լա Լիգայում չեմպիոն հռչակվելու համար։ Ներկա պահին «Սերուցքայինները» 15 միավորի առավելություն ունեն երկրորդ հորիզոնականում գտնվող «Բարսելոնայից»։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված