Հոդվածներ

Խեսուս Վալյեխոն կարող է վերադառնալ «Վուլվերհեմփթոն»
27.11.2021
2113 0

Խեսուս Վալյեխոն գալիք ձմռանը կարող է հեռանալ «Արքայական» ակումբից։ «Սերուցքայինները» հույսեր չեն կապում իսպանացու հետ և պատրաստ են բաժանվել նրանից։ 

Վալյեխոյի ծառայություններով հետաքրքրված են «Բետիսը», «Գրանադան» և «Վուլվերհեմփթոնը», որի կազմում պաշտպանը ժամանակին հանդես եկել է։ 

Վալյեխոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 մլն եվրո։ Անգլիական ակումբը գերադասում է հունվարին վարձակալության տարբերակը՝ հետագայում ամբողջական տրանսֆերը իրականացնելու իրավունքով։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված