Marca-ն իր ընթերցողների հետ կիսվել է քիչ տարածում գտած ինֆորմացիայով։
Նոյեմբերի 4-ին երիտասարդական ՉԼ-ի շրջանակում «Ռեալի» սաները մրցեցին «Լիվերպուլի» հետ։ Հանդիպմանը ներկա էին մի շարք թոփ ակումբների սկաուտներ՝ այդ թվում «Լիվերպուլի», «Բորուսիա Դորտմունդի», «Յուվենթուսի» և ԱՊԼ-ի ևս մի քանի ակումբների։
Բոլորին հետաքրքրել է մեկ ֆուտբոլիստ՝ «Ռեալի» 18-ամյա կենտրոնական պաշտպան Ժոան Մարտինեսը։
Բայց «Արքայական» ակումբը որոշել էր այդ խաղի համար նրան չհայտավորել, այլ թողնել Իսպանիայում։ Արդյունքում «Ռեալի» սաները 4։0 հաշվով հաղթանակի հասան։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն