Հոդվածներ

Հայտնի է՝ ով կպաշտպանի «Ռեալի» դարպասը «Սելտայի» դեմ խաղում
23.08.2023
2790 0

Լա լիգայի 3-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում «Ռեալի» դարպասը կպաշտպանի Կեպա Արիսաբալագան:

Cadena Ser-ի հաղորդմամբ՝ այսպիսի ընտրություն է կատարել Կառլո Անչելոտին: Իտալացին ցանկանում է, որ Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում խաղա Կեպան, Իսպանիայի Արքայական գավաթում՝ Լունինը:

Հիշեցնենք, որ Լա լիգայի մեկնարկային երկու տուրերում «Ռեալի» դարպասը պաշտպանել էր Անդրեյ Լունինն ու բաց թողել 1 գոլ:

«Սելտա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա օգատոսի 25-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված