• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պերես. «Բարսայի» լավագույն տարիները Նեգրեյրային վճարելու տարիներն են եղել»

Հոդվածներ

Պերես. «Բարսայի» լավագույն տարիները Նեգրեյրային վճարելու տարիներն են եղել»
23.11.2025
56 0

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է «Բարսելոնայի» և Նեգրեյրայի հայտնի գործի մասին։ 

Հիշեցնենք, որ 2023-ի կատալոնական ակումբն ու նրա ղեկավարությունը մեղադրվեցին մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիյա Էնրիկես Նեգրեյրային կաշառելու համար։

Վերջերս այդ գործող ցուցմունքներ են տվել Նեգրեյրայի որդին՝ Խավիեր Էնրիկեսը, ինչպես նաև «Բարսելոնայի» երկու նախկին նախագահները՝ Սանդրո Ռոսելն Ժոզեպ Բարտումեուն։

«Իսպանական մրցավարության մակարդակն անընդունելի է։ Ամոթալի էր, որ ՖԻՖԱ-ն որևէ իսպանացի մրցավարի չէր ընտրել Աշխարհի ակումբային առաջնության համար։

Եվ իհարկե, նորմալ չէ, որ «Բարսելոնան» գրեթե 17 տարվա ընթացքւոմ շուրջ 8 մլն եվրո է տվել մրցավարների կոմիտեի փոխնախագահին։  

Դա եղել է այն ժամանակահատվածում, որը պատահաբար համընկել է «Բարսելոնայի» լավագույն տարիների հետ». հայտարարել է «Ռեալի» նախագահը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված