Հոդվածներ

15 խաղ անընդմեջ անպարտելի՝ Լա լիգայում
11.10.2020
2446 0

Լա լիգայի 2019/20 մրցաշրջանի վերամեկնարկից հետո (կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադար էր) «Ռեալն» անպարտելի է ներքին առաջնությունում: Մինչ այժմ «սերուցքայինները» 15 հանդիպում են անցկացրել Իսպանիայի առաջնությունում ու չեն ճաշակել պարտության դառնությունը: Դրանցից 13-ն ավարտվել են հաղթանակով, 2-ը՝ ոչ-ոքիով:

Այս ամենն սկսեց հունիսի 14-ին՝ «Էյբարի» դեմ խաղից: Առաջին 10 խաղերում հաղթանակներ գրանցվեցին, որոնք էլ, ի վերջո, Զիդանի սաներին պարգևեցին Լա լիգայի 34-րդ տիտղոսը:

Հարձակումն ու պատշպանությունը.

Թիմի՝ պաշտպանությունում ցուցադդրած  խաղը բարձրացել է բոլորովին այլ մակարդակի վրա, և սա հաջողության գլխավոր գրավականներից է: Վերընշված 15 հանդիպումներից 9-ում Կուրտուան անառիկ է պահել դարպասը:

Միևնույն ժամանակ արդյունավետ է գործել հարձակման գիծը՝ այդ ընթացքում խփելով 27 գնդակ. հատկանշական է, որ գլխավոր ռմբարկուները Բենզեման ու Ռամոսն են ( համապատասխանաբար՝ 8 և 7 գոլ):

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված