Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ալմերիա» - «Ռեալ» խաղից հետո
20.08.2023
1669 0

Լա լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության հասավ «Ալմերիայի» նկատմամբ:

1. «Ռեալը» վերջին 7 խաղերում հաղթել է «Ալմերիային»՝ խփելով 30 գոլ և բաց թողնելով 7 գոլ:

2. Նախքան երեկվա հանդիպումը, «Ռեալը» համարյա մեկ տարի չէր հաղթել երկու անընդմեջ արտագնա խաղում: Վերջին անգամ թիմը երկու արտագնա հաղթանակ էր տարել 2022 թվականի հոկտեմբերին («Խետաֆեի» և «Էլչեի» դեմ):

3. Վինիսիուսը «Ռեալում» 60-րդ գոլը խփեց պաշտոնական խաղերում:

4. Բելինգեմն առաջին անգլիացին է, որը գոլ է խփում Լա լիգայի առաջին երկու խաղերում:

5. Բելինգեմը «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է 2009 թվականից ի վեր, որը առաջնության մեկնարկային երկու խաղերում գոլ է խփում:

6. Բելինգեմը Լա լիգայի երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում իր առաջին երկու խաղերում (առաջինը Սուսաետան է):

7. Բելինգեմը 21-րդ դարում 3-րդ ֆուտբոլիստն է, որը Լա լիգայի մեկնարկային երկու տուրերում մասնակցել է 4 գոլի (ավելի վաղ դա արել էին նաև Սնեյդերը և Էլ Խամդաուին):

8. 14/15 մրցաշրջանից ի վեր Թոնի Կրոսը կատարել է 65 գոլային փոխանցում, ինչը լավագույն ցուցանիշն է կիսապաշտպանների շրջանում և 4-րդը՝ ընդհանուր:

9. Արիբասի գոլը (2:22) «Ռեալի» ամենաարագ բաց թողնված գոլն է Լա լիգայում 2015 թվականից ի վեր («Կորդոբայից» այդ ժամանակ «Ռեալը» գոլ բաց էր թողել 2:04-ին) և ամենավաղ բաց թողնված գոլն է Պրիմերայում՝ «Կաստիլյայի» նախկին ֆուտբոլիստի կողմից:


Ամենակարդացված