• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելգիայի հավաքականի բժիշկն ասել է, թե որն է Ազարի՝ հաճախակի կրկնվող վնասվածքների պատճառը

Հոդվածներ

Բելգիայի հավաքականի բժիշկն ասել է, թե որն է Ազարի՝ հաճախակի կրկնվող վնասվածքների պատճառը
01.12.2020
2449 0

Բելգիայի հավաքականի գլխավոր բժիշկ Կրիս վան Կրոմբրյուգեն կարծում է, որ Էդեն Ազարի՝ հաճախակի կրկնվող վնասվածքների հիմնական պատճառը սթրեսն է:

«Ազարը ցանկանում է առավելագույնը քաղել իր մարմնից, սակայն երբեմն խախտվում է հնարավորությունների սահմանը: «Ռեալում» մեծ են սպասելիքները, ու Էդենը ձգտում է արդարացնել դրանք: Ինչպես ցանկացած մարդ, նա նույնպես ենթարկվում է սթրեսի: Այդ հոգեբանական վիճակն էլ, ընդհանուր առմամբ, բացասական ազդեցություն է թողնում մկանների վրա: Հենց այս պատճառով են այդքան շատ կրկնվող մկանային վնասվածքները»,- եզրափակել է բժիշկը:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը կրկին վնասվածքն ունի ու բաց կթողնի մոտ 3 շաբաթ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված