Հոդվածներ

As. Մբապեն հայտնել է, թե երբ է պատրաստ տեղափոխվել «Ռեալ»
31.03.2023
3604 0

Իսպանական As պարբերականի փոխանցմամբ, Կիլիան Մբապեն մտադիր է իրագործել «Ռեալում» հանդես գալու իր երազանքը։ Նշվում է, որ ֆրանսիացին ցանկանում է հեռանալ «ՊՍԺ»-ից արդեն այս ամռանը, սակայն ակումբը բաց չի թողնի նրան քանի դեռ գործում է պայմանագիրը։ 

Մբապեն հայտնել է «Ռեալի» ղեկավարությանը, որ պատրաստ է տեղափոխվել «Արքայական» ակումբ 2024 թվականին, երբ կավարտվի նրա գործող պայմանագրի ժամկետը։ Կիլիանը կարող է երկարաձգել այն ևս մեկ տարով, բայց չի պատրաստվում անել դա։ 

Ֆուտբոլիստի շրջապատը վստահ է, որ ոչինչ և ոչ ոք չի կարող համոզել Մբապեի փոխել իր որոշումը։  Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը ծրագրել է այս մրցաշրջանի ավարտից հետո հանդիպում ունենալ «ՊՍԺ»-ի ղեկավարության հետ և հայտնել «Ռեալում» հանդես գալու իր որոշման մասին։ 

«Սերուցքայինները» պատրաստ են Մբապեին տեսնել իրենց կազմում, սակայն չեն ցանկանում որևէ գումար վճարել նրա տեղափոխության համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված