• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պեպը՝ «Վիլայի» դեմ քամբեքի մասին. «Զանգահարեցի «Ռեալ», ինձ լավ խորհուրդ տվեցին»

Հոդվածներ

Պեպը՝ «Վիլայի» դեմ քամբեքի մասին. «Զանգահարեցի «Ռեալ», ինձ լավ խորհուրդ տվեցին»
23.05.2022
5663 0

ԱՊԼ-ի եզրափակիչ տուրում «Մանչեսթեր Սիթին» անհավանական քամբեք կատարեց «Ասթոն Վիլայի» դեմ խաղում ու դարձավ մրցաշարի հաղթող: 

Խաղից հետո յուրատեսակ մեկնաբանությամբ է հանդես եկել «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

«Զանգահարեցի «Ռեալին», ինձ լավ խորհուրդ տվեցին, սակայն ոչ Մադրիդի, ոչ էլ մեր քամբեքը բացատրություն չունի: Սա ստացվեց իմպուլսիվ խաղի արդյունքում: Վստահ եմ՝ նման հաղթանակից հետո ավելի ուժեղ կլինենք հաջորդ մրցաշրջանում»,- եզրափակել է իսպանացին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալն» էր քամբեք կատարել «Սիթիի» դեմ ու դուրս եկել եզրափակիչ:

«Լիվերպուլ» - «Ռեալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 28-ին Փարիզում:

Fanat, Realmadrid.am




Ամենակարդացված