Հոդվածներ

Լա Լիգա. «Ռեալը» 8 տուրերից հետո միանձնյա առաջատարն է
05.10.2025
389 0

«Ռեալը» Լա լիգայում միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

Մադրիդյան ակումբը երեկ առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ 3։1 հաշվով, իսկ «Բարսելոնան» այսօր մրցակցի հարկի տակ 1։4 հաշվով պարտություն կրեց «Սևիլիայից»։ Արդյունքում կատալոնական ակումբը զիջեց առաջատարի դիրքն ու այժմ վաստակած 19 միավորով երկրորդն է։ «Ռեալն» անկացրած նույնքան խաղում  իր ակտիվում ունի 21 միավոր։ 

Երրորդ հորիզոնականում «Վիլյառեալն» է՝ վաստակած 16 միավորով։ 

Լա Լիգայի հաջորդ տուրում «Ռեալի» մրցակիցը «Խետաֆեն» է, իսկ «Բարսելոնան» ուժերը կչափի «Ժիրոնայի» հետ։



Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված