Հոդվածներ

«Ռեալում» անհանգստացած են (լուսանկար)
08.09.2023
3559 0

Մադրիդի «Ռեալում» անհանգստացած են, որ Էնդրիկը քիչ խաղաժամանակ է ստանում «Պալմեյրասում:

AS-ի հաղորդմամբ՝ անհանգստացնող հանգամանք է նաև կոպիտ խաղը նրա նկատմամբ Բրազիլիայի Ա Սերիայում: «Կորինտիանսի» դեմ խաղում (0-0) Մայկոն դե Նադրադեն Էնդրիկի նկատմամբ կանոնները խախտել էր՝ կատալելով վտանգավոր սահանկում ու հեռացվել խաղադաշտից: Մադրիդում կարծում են, որ մրցավարները պարտավոր են պաշտպանել բրազիլացի աստղին: 

 Հիշեցնենք, որ 18-ամյա ռմբարկուն «Ռեալին» կմիանա 2024 թվականին: Գործարքի արժեքը կազմել էր 35 միլիոն եվրո (ևս 25-ը նախատեսված է բոնուսների տեսքով):

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված