«Ռեալի» վերջին երեք խաղերում Էնդրիկը մնաց պահեստայինների նստարանին, այն բանից հետո, երբ ապաքինվեց ազդրի հետին մկանի վնասվածքից, որը նրան խանգարեց խաղալ աշխարհի ակումբային առաջնությունում։ Վերջին անգամ հարձակվողը դաշտ էր դուրս եկել մայիսի 18-ին՝ Լա Լիգայի խաղում «Սևիլիայի» դեմ (2:0)։
COPE-ի հաղորդմամբ՝ «Սերուցքայինները» պատրաստ են բրազիլացուն վարձավճարով այլ թիմ ուղարկել, սակայն հարձակվողը դեմ է։
Անցած մրցաշրջանում «Ռեալում» բոլոր մրցաշարերում Էնդրիկը մասնակցել է 37 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանից առաջ նրան հանձնվեց 9-րդ համարը։
Fanat, Realmadrid.am