Մեծ սաղավարտի մրցաշարերի 22-ակի դափնեկիր Ռաֆայել Նադալն իր կարծիքն է հայտնել Կիլիան Մբապեի ելույթների մասին։
«Երբ Կիլիանը նոր էր տեղափոխվում «Ռեալ», գիտեինք, թե ինչն ենք ստանում։ Նա ստորագրել է պայմանագիրն՝ իմանալով, որ լավագույնն է աշխարհում ու հիանալի սկսեց մրցաշրջանը։ Նա ցույց տվեց, որ չի սխալվել՝ իրեն լավագույնը համարելով։ Վստահ եմ, որ նա կշարունակի պայքարել դա պահելու համար, իսկ նրա հետևում հիանալի թիմ կա։ Հատկապես ուրախ եմ, որ նրա մոտ ամեն ինչ ստացվեց, քանի որ գիտեի, որ նա անհանգստացած էր». նշել է Նադալը։
26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 14 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am