• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարվախալը ներողություն է խնդրել՝ «Մարսելի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի համար

Հոդվածներ

Կարվախալը ներողություն է խնդրել՝ «Մարսելի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի համար
21.09.2025
157 0

Դանիել Կարվախալը ներողություն է խնդրել «Մարսելի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի համար։ 

«Ռեալի» ավագը հանդիպման երկրորդ կեսում մրցակցի դարպասապահ Խերոնիմո Ռուլիի դեմքին արմունկով հարվածելու համար հեռացվեց խաղադաշտից։ 

«Ցանկանում եմ ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ մի քանի օր առաջ տեղի ունեցավ ՉԼ-ում։ Դա անթույլատրելի էր նման մակարդակ ունեցող խաղի ու ինձ համար։ Նման բան այլևս չի կրկնվի։

 Ամեն դեպքում, թիմը մեծ ջանքեր գործադրեց ու հաղթեց խաղը». հայտարարել է «Ռեալի» ավագը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված