• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Ռեալ Սոսիեդադի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Ռեալ Սոսիեդադի» դեմ հաղթական խաղը
14.09.2025
115 0

Իսպանիայի առաջնության 4–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին» և հաղթեց 2։1 հաշվով։

Օրելյեն Չուամենի․ «Այսօր մենք դժվար խաղ անցկացրինք։ Ի սկզբանե մենք հասկանում էինք, որ դժվար հանդիպում է սպասվում, սակայն, արդյունքում մենք շատ դժվար հաղթանակ տարանք, քանի որ 60 րոպե խաղում էինք 1 ֆուտբոլիստ պակաս։

Կարծում եմ, որ մենք ոչ միայն սկսեցինք ավելի լավ վերահսկել գնդակը, այլ նաև ավելի լավ պաշտպանվել։ Մրցակիցները միշտ ձգտում են գոլ խփել, բայց մենք ամբողջ ուժով պայքարում ենք։ Մենք պետք է նույն ոգով շարունակենք»։

Կիլիան Մբապե․ «Ես ցանկանում եմ շարունակել 100 տոկոսով ներդնել իմ ամբողջ ուժերը «Ռեալի» մարզաշապիկով։ Այսօրվա գոլը ես ֆիրմային ոճով խփեցի, սակայն թիմը ամեն օր շատ է օգնում, որպեսզի ես կարողանամ ցուցադրել իմ թոփ մակարդակը։

Ես իմ լավագույն մարզավիճակում չեմ, ես զգում եմ, որ հրաշալի մարզավիճակում եմ, բայց սա ընդամենը մրցաշրջանի լավ սկիզբ է, առջևում երկար մրցաշրջան կա։ Ես միշտ հետևում եմ, որ հանդերձարանում տիրի թիմային ոգին»։

Ֆեդերիկո Վալվերդե․ «Ինչու ես այսօր մեկնարկային կազմում չէի՞, ես Ալոնսոյին ասացի, որ պատրաստ չեմ խաղադաշտում 90 րոպե անցկացնելուն։ Խաբին լսեց ինձ և հասկացավ, այդ պատճառով էլ նա ինձ թողեց պահեստայինների նստարանին»։


Ամենակարդացված