• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Ալաբան ինձ ավելի շատ դուր է գալիս պաշտպանության կենտրոնում»

Հոդվածներ

Անչելոտի. «Ալաբան ինձ ավելի շատ դուր է գալիս պաշտպանության կենտրոնում»
30.08.2021
2668 0

«Բետիսի» դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Դավիդ Ալաբայի մասին։ 

«Շատ բարդ խաղ էր, և մենք լավ երկրորդ խաղակես անցկացրինք։ Թիմը բարելավել է իր խաղը ամեն ինչում։ Մենք աներևակայելի ֆուտբոլ չցուցադրինք, սակայն կարողացանք անառիկ պահել սեփական դարպասը և հաղթանակի հասնել, ինչն էլ և ամենակարևորն է։ 

Առաջին կեսում փոքրի ինչ անհամաձայնեցված էինք գործում պաշտպանությունում, բայց դա բացատրելի է նրանով, որ առաջին երկու խաղերի համեմատ տեղի էին ունեցել փոփոխություններ։

Ինչ վերաբերում է Ալաբային, նա ինձ ավելի շատ է դուր գալիս պաշտպանության կենտրոնում». նշել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի առաջին երկու խաղերում Ալաբան կատարել էր ձախ պաշտպանի պարտականությունները, իսկ «Բետիսի» դեմ խաղում իտալացի մասնագետը որոշել էր նրան փորձարկել նաև պաշտպանության կենտրոնում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված