Կիլիան Մբապեն ճանաչվել է օգոստոս ամսվա «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ։
Հաղթողը որոշվել է երկրպագուների քվեարկության արդյունքում։
26-ամյա հարձակողը գերազանցել է Դին Հոյսենին, Արդա Գյուլերին, Օրելիեն Չուամենիին և Վինիսիուսի Ջունիորին։
Մադրիդյան ակումբը Լա Լիգայում մեկնարկել է երեք հաղթանակներով, իսկ Մբապեն գոլով է աչքի ընկել բոլոր երեք խաղերում։
Los Merengues, Realmadrid.am