Հոդվածներ

Մադրիդում շարունակում են հավատալ Լունինին
07.01.2022
1582 0

Դարպասապահը «Ալկոյանոյի» դեմ խաղում (3-1) լավ հանդիպում անցկացրեց ու դրական տպավորություն թողեց իր խաղով։ 22-ամյա ուկրաինացին շատ վստահ հանդիպում անցկացրեց ու այդ վստահությունը փոխանցեց իր թիմակիցներին։

«Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը դժգոհ էին Լունինից, քանի որ համոզվեցին՝ Կուրտուայի փոխարինողը վստահելի դարպասապահ է։ Առաջինը դա Անչելոտին հասկացավ, որին Լունինը տպավորեց մինչմրցաշրջանային պատրաստության առաջին օրվանից։

Ի տարբերություն Զիդանի, որի հետ Լունինը խնդիրներ ուներ, իտալացի մասնագետը ֆուտբոլիստին անհրաժեշտ վստահություն հաղորդեց։ Եվ ապագայում Անչելոտին կարող է հույսեր կապել երիտասարդ դարպասապահի հետ։

Չնայած Լունինի ու «Ռեալի» որոշ ֆուտբոլիստների լավ ելույթներին, «Ռեալի» մրցակից «Ալկոյանոն» մեծ խնդիրներ առաջացրեց։ Մասնավորապես, «սերուցքայիններին» երեկվա խաղում պակասում էր էնտուզիազմը։ Մարսելոն ու Ազարը կրկին բաց թողեցին իրենց լավագույն կողմով դրսևորելու հնարավորությունը։


Ամենակարդացված