• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Լոգրոնյո» (Կ) - «Ռեալ Մադրիդ» (Կ). Ոչ–ոքի՝ առաջնության առաջին խաղում

Հոդվածներ

«Լոգրոնյո» (Կ) - «Ռեալ Մադրիդ» (Կ). Ոչ–ոքի՝ առաջնության առաջին խաղում
05.09.2025
111 0

«Ռեալ Մադրիդի» կանանց թիմն իր նորամուտը Լիգա F-ում նշեց «Լոգրոնյոյի» դեմ արտագնա ոչ-ոքիով։ Մարիա Մենդեսը «սերուցքայիններին» առաջ մղեց ստանդարտի իրացումից հետո, սակայն, կես ժամ անց, սակայն Իսինան շրջեց խաղի ընթացքը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Ավելացված ժամանակում Բրուունն ապահովեց թիմին մեկ միավոր՝ անկյունայինից հետո կատարելով կատարյալ գլխի հարված։

Գոլեր․ Մ. Մենդես 33' (0-1), Իսինա 39' (1-1), Իսինա 78' (2-1), Բրուուն 90+2' (2-2)։

«Ռեալ Մադրիդ (Կ)»․ Ֆրոմս, Շեյ, Լակրար, Մ. Մենդես, Հոլմգարդ (Յասմիմ 81'), Իրունե (Տոլետի 58'), Անգելդալ, Ուիր (Ռեդոնդո 74'), Եվա Նավարո (Պաու Կ. 74'), Աթենեա (Բրուուն 58'), Լինդա Կ։

Պաու Կեսադան, որն իր պաշտոնական նորամուտն էր կատարում որպես գլխավոր մարզիչ, հանդիպման մեկնարկից ի վեր նկատեց իր թիմի շատ վստահ ու տիրապետող խաղը։

Այնուամենայնիվ, մրցակցի պաշտպանությունը հաջողվեց կոտրել միայն 33-րդ րոպեին, երբ ստանդարտի խաղարկումն ավարտվեց գոլով․ Ուիրը գնդակն ուղարկեց անկյունայինից, այն դիպավ Աթենեային, որը փորձեց հարվածել տուգանայինի գծից, իսկ Մարիա Մենդեսի վրա անդրադարձից հետո այն հայտնվեց դարպասում։

Այնուամենայնիվ, «Ռեալի» ուրախությունը կարճ տևեց․ 39-րդ րոպեին Իսինան հեռահար հարվածով՝ գրեթե կենտրոնական գծից, հավասարեցրեց հաշիվը։ Առաջին խաղակեսի լրացուցիչ ժամանակում Ասենխոն ևս մեկ հեռահար հարվածով կարող էր առաջ մղել տանտերերին, բայց գնդակը դիպավ դարպասաձողին։

Երկրորդ խաղակեսում Պաու Կեսադայի թիմը ակտիվ հարձակվում էր՝ փորձելով խփել երկրորդ գոլը և ստեղծեց երկու վտանգավոր պահ (52-րդ և 54-րդ րոպեներին) ստանդարտներից հետո, բայց մրցակցի պաշտպանությունն ու դարպասապահը փրկեցին իրենց դարպասը։ «Սերուցքայինները» կրկին վտանգ ստեղծեցին 60-րդ րոպեին՝ գեղեցիկ կոմբինացիայից հետո, սակայն Ուիրի հարվածը նորից հետ մղեց տանտերերի դարպասապահը։

78-րդ րոպեին «Ռեալը» երկրորդ գոլն ընդունեց․ Իսինայի հարվածը տուգանայինից դիպավ դարպասաձողին, սակայն գնդակը, հպվելով դարպասապահ Ֆրոմսի թիկունքին, հայտնվեց դարպասում։ Դրանից հետո «Ռեալի» աղջիկները պայքարում էին գոնե ոչ-ոքիի համար, և լրացուցիչ ժամանակում Բրուունն այն ապահովեց՝ գլխի հարվածով եզրափակելով անկյունայինից եկած փոխանցումը։


Ամենակարդացված