• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Չավի. «Հուսով եմ, որ կկարողանանք հաղթել «Ռեալին» և դուրս գալ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ»

Հոդվածներ

Չավի. «Հուսով եմ, որ կկարողանանք հաղթել «Ռեալին» և դուրս գալ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ»
08.01.2022
2996 0

«Գրանադայի» դեմ խաղից առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է նաև Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության «Ռեալի» դեմ սպասվող հանդիպման մասին։ 

«Բավարիայի» դեմ խաղից հետո մենք ավելի լավն են դարձել։ Ֆուտբոլիստները շատ ավելի լավ են պատկերացնում խաղային սխեման։ Հուսով եմ, որ կկարողանանք հաղթել «Ռեալին» Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում և դուրս գալ եզրափակիչ։ Դա մեր նպատակն է։

Ներկա պահին մենք պատրաստվում են «Գրանադայի» դեմ խաղին և չենք մտածում «Ռեալի» մասին։ Ֆատին այս խաղին չի մասնակցում, քանի որ դեռ լիովին պատրաստ չէ, այլ ոչ թե նրա համար, որ մտածում ենք «Ռեալի» դեմ խաղի մասին։ Ես ցանկանում եմ, որ «Բարսայում» մրցակցություն լինի, սակայն ներկա պահին տարբերակները շատ քիչ են։ Ժամանակի ընթացքում ֆուտբոլիստները կազմ կվերադառնան». նշել է Չավին։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այսօր ուժերը չափելու է «Գրանադայի» հետ, իսկ «Ռեալի» դեմ հանդիպումը կայանալու է հունվարի 12-ին։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված