Հոդվածներ

Դեշամը Մբապեին գնահատել է ավագի դերում
05.09.2025
487 0

Դիդյե Դեշամը գնահատել է «Ռեալի» ռմբարկու Կիլիան Մբապեին Ֆրանսիայի հավաքականի ավագի դերում։

«Դա նրա համար բեռ չդարձավ։ Նա ունի բոլոր անհրաժեշտ որակները։ Մի ժամանակ կար, երբ Կիլիանը տարբեր պատճառներով իրեն վատ էր զգում։ Բայց այն պահից, ինչ դարձավ ավագ, նրա խոսքը կշիռ ունի ամբողջ թիմի համար, և Մբապեն դա հասկանում է։ Նա հիանալի է կատարում իր պարտականություները, ինչպես նաև թիմի առաջատարներից մեկն է», – մարզչի խոսքը մեջբերում է Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Fanat, Realmadrid.am