Հոդվածներ

Անչելոտին խոսել է Բեյլի շուրրջ ստեղծված իրավիճակի մասին
28.11.2021
983 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձ է կատարել Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանն այն է, որ ակումբի երկրպագուները սուլել են ուելսցու հասցեին։ 

«Երկրպագուները հարգում են Բեյլին և դա փոխադարձ է։ Հնարավոր է, որ եղել են երկրպագուներ, ովքեր սուլել են, բայց Բեյլը առաջին ֆուտբոլիստը չէ, որի հասցեին սուլեցներ են հնչել։ 

Ինչ վերաբերում է նրա գործակալի հայտարարությանը, ապա չեմ կարող դա մեկնաբանել, քանի որ անձամբ չեմ ճանաչում այդ մարդուն». նշել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը օրերս քննադատել էր «Արքայական» ակումբի երկրպագուներին, իսկ նրանք իրենց հերթին պատասխանել էին Բարնեթին։

Los Merengues, Realmadrid.am




Ամենակարդացված